ԸՕ բարեփոխման հանձնաժողովը կղեկավարի Արարատ Միրզոյանը, Իոանիսյանը կլինի քարտուղարը20 հունիսի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում: Նշվում է, որ որոշումը կայացվում է՝ ելնելով Հայաստանի ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, ինչը նպատակ ունի բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը: Մշակվելու և վարչապետին է ներկայացվելու ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, ապահովվելու է հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկումներ են կազմակերպվելու նաև Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ներգրավելով նրանց հանձնաժողովի աշխատանքներում։ Հանձնաժողովի ղեկավարը Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է լինելու, քարտուղար է նշանակվելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |