Համայնքապետերի չարաշահումների փաստով 71 քրգործ կա. 75 մլն դրամի վնաս է հասցվել20 հունիսի 2018 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ: Ընդհանուր 71 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 75 մլն դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25,5 մլն դրամը: Գործերը հիմնականում քննվում են համայնքապետերի կողմից համայնքապետարանում կամ դրա կազմակերպություններում ձևական աշխատակիցներ գրանցելու, նրանց անվան տակ աշխատավարձեր դուրս գրելու և յուրացնելու, պետական ծրագրերի շրջանակներում գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմեր կամ պարարտանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու, շինարարության կամ վերանորոգման գործընթացներում չարաշահումների, բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անվան տակ համայնքային միջոցների յուրացման, կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերը ակնհայտ ցածր գներով իրենց հարազատներին օտարելու, կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների վերաբերյալ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |