Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն եկեղեցականների միջեւ21 ապրիլի 2008 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմում Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Տիրոջ գերեզմանի եկեղեցու մոտ ընթացող արարողության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Հայ Առաքելական եւ Հունական ուղղափառ եկեղեցիների սպասավորների միջեւ: Ըստ ականատեսների, հույն եկեղեցականը ներկա է եղել Հայ Առաքելական եկեղեցու արարողությանը` դրա իրավունքը չունենալով, որի պատճառով էլ նրան ստիպել են հեռանալ: Պատահարի վայր են ժամանել իսրայելցի ոստիկանները, որոնք փորձել են վերադարձնել հույն եկեղեցականին արարողության անցկացման վայր, ինչն ավելի է վատթարացրել իրավիճակը: Արդյունքում ձերբակալվել են երկու հայեր, ինչն էլ հանգեցրել է բողոքի ցույցի հայերի կողմից ոստիկանական տեղամասի մոտ, որը տեւել է այնքան, մինչեւ որ ձերբակալվածներն ազատ են արձակվել: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել |