Արտակ Տոնոյանը՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Արտակ Տոնոյանը՝  ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

PanARMENIAN.Net - Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար», - մասնավորապես ասվում է հրամանագրում:

Ավելի վաղ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալների պաշտոնում են նշանակվել Օնիկ Գազպարյանը, Ստեփան Գալստյանը, Անդրանիկ Մակարյանը և Տիգրան Խաչատրյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---