Իոաննիսյանը՝ ԸՕ բարեփոխումների մասին. Նախատեսում ենք հանել ռեյտինգային համակարգը20 հունիսի 2018 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգը կհանվի: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 18-ի որոշմամբ, նշանակվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողի քարտուղար: Ըստ նրա, կրկնաքվեարկությունների կանխման մեխանիզմներ են քննարկվում: «Քննարկվող մեխանիզմներից մեկը մատների անգույն նյութով սփրեյավորումն է, թանաքոտումը, ինչպես Վրաստանում է: Գործընթացն էսթետիկ խնդիր չի առաջացնում, չի երևում անզեն աչքով՝ միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ, առողջությանը վնասակար չէ: Այն հնարավորություն է տալիս, որ արդեն քվեարկած քաղաքացին ընտրական տեղամաս անգամ չկարողանա մուտք գործել, եթե, իհարկե, դիտորդ, լրագրող կամ համապատասխան կարգավիճակով այլ մարդ չէ»,- ասել է նա։ Իոաննիսյանի խոսքով՝ նյութը ցնդում է 2 օրում: «Տարբեր քիմիական ներգործությամբ փորձեր ենք կատարել այդ սփրեյի վրա, որը մեզ Վրաստանի ԿԸՀ-ից ուղարկեցին, և այն չի մաքրվում․ ացետոնով, բենզինով, ջրով, ամեն ձեւ փորձում էինք, հստակ երևում է, որ մատը սփրեյավորված է: Այն, իմ կարծիքով, բավական արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկությունն իսպառ բացառելու առումով», - նշել է Իոաննիսյանը՝ հավելելով, որ քվեախցիկներում չեն լինելու գրիչներ, քվեաթերթիկների վրա նշումներ չեն արվի: Ըստ Իոաննիսյանի, «բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը»: ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: Ավելի վաղ,ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |