Ցեղասպանության հուշահամալիրի Անմար կրակը հանգել է հորդառատ աձրևից20 հունիսի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին հորդառատ անձրևի հետևանքով հանգել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հավերժական կրակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ», - գրել է նա: Ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է 1967-ին։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ այցելում են այստեղ և ծաղիկներ խոնարհում Հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի Հիշատակի դահլիճը կազմված է բազալտե տասներկու թեքադիր մույթերից, որի կենտրոնում զոհերի հիշատակի Հավերժական կրակն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |