ՀՔԾ. Կասկածներ կան՝ Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված գումարները նպատակային չեն օգտագործվել20 հունիսի 2018 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի քրեական գործով պարզվել է, որ 2013 թվականին նա ստեղծել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը. կասկածներ կան, որ հիմնադրամ մտած գումարները նպատակային չեն ծախսվել: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հիմնադրամին հատկացրել են տարբեր չափերի գումարներ: «Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374) 11 900 008», - նշվում է հաղորդագրության մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ավելի վաղ, ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Նա երկու ամսով կալանավորված է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |