
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե պայմանավորվածություն կա վարչապետի և Թանդիլյանի միջև, որ վերջինս շարունակելու է պաշտոնավարել, Մադոյանն ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ, Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն էր։