ԵՄ-ն ողջունել է ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի հստակ գործողությունները

ԵՄ-ն  ողջունել է ՀՀ կառավարության  կոռուպցիայի դեմ պայքարի հստակ գործողությունները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության հանձնառությունը և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է հունիսի 21-ին Եվրոպական Միության և Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստում:

Խորհուրդը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նշվում է, որ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ-ում բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

«Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Խորհուրդը ընդգծել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաև շեշտեց, որ արդյունավետ և անկախ դատական համակարգը կարևոր է օրենքի գերակայության համար և արժեքավոր նախապայման՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաև մատնանշեց նոր քրեական օրենսգրքի և նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը և ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարևորությունը», - նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանը և Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

 Ուշագրավ
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով