Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տանը մոտ $1,45 մլն է գտնվել21 հունիսի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի բնակարանում: Հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Խուզարկության ընթացքում գտնվել է $1,1 մլն, €230.000, 36 մլն դրամ (ընդհանուր $1,45 մլն): Քննությամբ կպարզվի դրանց ծագումը», - մանրամասնել է Տռուզյանը: Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Վաչագան Ղազարյանի ընտանիքին: Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան $1 մլն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |