Վաչագան Ղազարյանը մոտ 10 անգամ ավելի քիչ գումար է հայտարարագրել, քան գտնվել էր տանը21 հունիսի 2018 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, հայտարարագրել է ընդամենը 11 մլն դրամ, $9500 և €12.500 (ընդհանուր առմամբ մոտ $47.000): Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում եղած տվյալների համաձայն, Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, հայտարարագրել է 25 մլն դրամ, $29.000 և €17.400 (ընդհանուր առմամբ մոտ $110.000): Ստացվում է՝ ամուսինները միասին հայտարարագրել են մոտ $160.000: Իրավապահների՝ Ղազարյանի տանն իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն՝ ($1.1 մլն, €230.000, 36 մլն դրամ): ՀՀ քննչական կոմիտեն պարզում է, թե ինչ ծագում ունի այդ գումարը: Ստացվում է, որ Ղազարյանների ընտանիքը մոտ 10 անգամ քիչ գումար է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, քան գտնվել է նրանց տանը: Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում իրավապահները հայտնաբերել են ավելի քան $1 մլն: Ավելի վաղ հայտնել էինք, որԻրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի բնակարանում և նրա ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |