Անհուսալի վարկեր ունեցողների տույժ-տուգանքները ներող օրինագիծն ընդունվել է21 հունիսի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին և հարակից օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներել ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները: Օրինագիծն ընդունվել է 78 կողմ ձայնով: Օրինագծով հնարավորություն է տրվում նաև հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողներին մինչև օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն, այլապես դրանք կհայտնվեն ԱԱՀ հարկի դաշտում, ինչը հարկային ավելի ծանր բեռ է ենթադրում: Փաթեթով առաջարկվում է վերանայել մարդատար մեքենաների բնապահպանական հարկը՝ շարժիչի հզորության նորմից բացի հաշվի առնելով նաև մեքենայի տարեթիվը: Ավելի վաղ, կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունվել էր ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներել Ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |