ԱԺ ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը՝ հուլիսի 4-ին

ԱԺ ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը՝ հուլիսի 4-ին

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու հուլիսի 4-ին՝ սկիզբը ժամը 12:00-ին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ հանդիպմանը բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք էին, որ անհրաժեշտ է կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված և փոխգործակցությամբ:

«Այս առնչությամբ Աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

Որոշվել է, որ մինչև առաջին նիստն աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին: Արա Բաբլոյանն առաջարկել է աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել եւ սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է:

Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---