ԱԱԾ-ն Առաքել Մովսիսյանի տանը գործողություն է իրականացրել

ԱԱԾ-ն Առաքել Մովսիսյանի տանը գործողություն է իրականացրել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է անցկացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը Արմավիրի մարզի Այգեկ գյուղում։

Տեղեկությունը PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ Գործողությունների բնույթն ու այլ մանրամասներ Գալստյանը չհայտնեց՝ նշելով, որ հետագայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Այգեկի գյուղապետը Վարուժան Աբրահամյանն, իր հերթին, հայտնեց, որ 20։30 դրությամբ գործողությունն արդեն ավարտված էր։ Գյուղում տարածած տեղեկությունների համաձայն, Մովսիսյանի տանը որևէ կասկած հարուցող բան չեն հայտնաբերել, սակայն Մովսիսյանը հեռացել է գյուղից համ տարվել է ԱԱԾ աշխատակիցների հետ հետ։

Առաքել Մովսիսյանը ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաների ընթացքում, մասնավորապես, փակել էր Էջմիածին-Երևան ճանապարհը՝ փորձելով խոչընդոտել ցուցարարերի Երևան գնալու պլաններին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---