«Սեքյուրիթի Դրիմն» ու «Էլիփսը» ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել մոտ մեկուկես տարում (վիդեո)

«Սեքյուրիթի Դրիմն» ու «Էլիփսը» ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել մոտ մեկուկես տարում

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը ավելի քան 1 մլրդ դրամի հափշտակություն է բացահայտել ճանապարհային երթևեկության կարգավորմամբ զբաղվող «Սեքյուրիթի Դրիմ» ու «Էլիփս Ջի Էյ» կազմակերպությունների գրասենյակների խուզարկման արդյունքում։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանությունն ու «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կնքել են պայմանագրեր երթևեկության վերահսկման ծառայությունենր գնելու վերաբերյալ։ Պետության գանձած գումարները 30/70 50/50 10/90 հարաբերակցությամբ են բաշխվել, բացի այդ՝ 2017 թ․ պայմանագրի համաձայն, ՃՈ գանձած գումարների 10%-ը հատկացրել է ընկերությանն ու պարտավորվել ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը։

Սպասարկումն իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմն», ըստ նախնական տվյալների, կնքել է պայմանագիր «Էլիփս Ջի Էյ» ընկերության հետ՝ գումարները հափշտակելու դիտավորությամբ։ 2017 թ․ փետրվարից 2018 թ․ հունիս չմատուցված ծառայության վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր են մատուցվել՝ մոտ 1,016 մլն դրամ հափշտակելով։

Տվյալներ կան, որ նույն սխեման գործել է նաև նախկինում․ հարուցվել է քրգործ, հանգամանքները պարզվում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---