Ադրբեջանն ամերիկյան արտադրության ուղղաթիռներ է գնել22 հունիսի 2018 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական օդուժը համալրվել է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներով։ Ուղղաթիռները տեսանկարահանվել են երկրի օդային տարածքում թռիչքներ իրականացնելիս և, ինչպես սպասվում է, պաշտոնապես կցուցադրվեն հունիսի 26-ին Բաքվում սպասվող զորահանդեսի ժամանակ, հայտնում է Defence Blog-ը։ ԱՄՆ կոնգրեսի ազատությանն աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժինն արգելում է Բաքվին ամերիկյան զենք-զինամթերք վաճառելը մինչև ՀՀ ու ԼՂ շրջափակման ավարտը։ Հնարավոր է, երկիրը ձեռք է բերել ուղղաթիռները երրորդ երկրներից։ Bell-412-ը երկու շարժիչով ուղղաթիռ է, որը կարող է կիրառվել, թե քաղաքացիական, թե մարտական նպատակներով։ Այն ոչ ռուսական արտադրության առաջին ուղղաթիռն է Ադրբեջանի օդուժում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ |