Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը «անհապաղ միջոցներ» ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ21 ապրիլի 2008 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Անկարան կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հակամարտությունը կարգավորելու համար»,-երկուշաբթի օրն Անկարայում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նախարարը կողմ է արտահայտվել հակամարտության շուտափույթ լուծմանը, որն անվանել է «կրիտիկական խոչընդոտներից մեկը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»: Բաբաջանը նաեւ ասել է, որ Թուրքիան տրամադրված է կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց սկսելու օգտին եւ ուղերձ ենք հղել այդ երկրի նոր կառավարությանը, որտեղ նշել ենք, որ բաց ենք նրանց հետ երկխոսության համար»,-ասել է թուրք նախարարը իր ավստրիացի գործընկեր Ուրսուլա Պլասնիկի հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |