Վարչապետի խորհրդական. Հնարավոր է՝ մի օր Սերժ Սարգսյանը հատուկ բանագնաց գնա ԼՂ հարցով (վիդեո)

Վարչապետի խորհրդական. Հնարավոր է՝ մի օր Սերժ Սարգսյանը  հատուկ բանագնաց գնա ԼՂ հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է, որ «հնարավոր է՝ մի օր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ բանագնաց գնա ղարաբաղյան հարցով»:

«Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ինչպես հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ինչպես Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել է Խառատյանը։

Նա ասել է, որ Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ամբողջ գործընթացին:

Հարցին, թե հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցի որևէ հանդիպման ընթացքում, Խառատյանը պատասխանել է, որ «որևէ մեկը չգիտի՝ ինչ կլինի մեկ ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո»:

«Իրավիճակներ կարող են փոխվել, որտեղ այդ մարդկանց և գիտելիքը, և իմացությունը, և փորձը անհրաժեշտ կլինի կիրառել։ Եվ այս դուռը պետք չէ փակել։ Երբեք։ Որովհետև կկորցնենք շատ ավելի մեծ բան», - ասել է նա՝ հավելելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---