Հայաստանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի խաղաղապահները այսօր թե՛ Կոսովոյում, թե՛ Իրաքում իրականացնում են իրենց առաքելությունը պատվով եւ հայ զինվորին հատուկ բարձր կարգապահությամբ ու մարտական ոգով: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ուղերձում ասվում է, որ դրա մասին են վկայում hայ խաղաղապահների առաքելության ընթացքում լեհական, հունական եւ ամերիկյան ստորաբաժանումների հրամանատարությունների կողմից ստացված բազում շնորհակալական նամակներն ու ուղերձները` ուղղված ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը: «Այսօր Ձեր կողմից իրականացվող առաքելությունը դարձել է յուրաքանչյուր երկրի զինված ուժերի կարեւորագույն խնդիրներից մեկը: Չի՛ կարելի պատկերացնել երկրագնդի վրա հակամարտությունների մի այնպիսի տարածաշրջան, որտեղ չզգացվի խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության անհրաժեշտությունը: Ձեր ծառայությունն իր բնույթով դարձել է ժամանակի հրամայականը: Դուք մինչ այսօր, եւ, վստահ եմ , որ այսուհետ նույնպես, բարձր կպահեք ՀՀ զինված ուժերի ձեռք բերած բարի համբավը, հայ զինվորի պատիվը, կլինեք ձեր ծառայակից յուրաքանչյուր օտարերկրացի զինվորի համար կարգապահության եւ մարտական բարձր ոգու օրինակ: Ստանձնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը ողջունում եմ բոլորիդ` դժվարին, բայց արժանապատիվ ծառայությունն իրականացնելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն, համբերություն եւ բարի վերադարձ Հայրենիք»,-ասվում է Սեյրան Օհանյանի ուղերձում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---