«Բանակ ենք պահում». Գագիկ Խաչատրյանը Կապանի հանքը շահագործողից $10 մլն էր պահանջել23 հունիսի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 2013 թվականին ՊԵԿ-ի կողմից ընկերությանը $10 մլն-ով տուգանելու պատմության վրա: Ըստ Ջաբրայանի՝ 2013-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, որից հետո՝ 2014 թվականին տուգանել է ընկերությանը $10 մլն-ով: Որոշումը համարելով անհիմն՝ նա մի քանի անգամ դիմել է այն ժամանակ ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ այնուհետև հարցը բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: «Մի օր Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ մեր հանդիպումը նախագահի հետ: Նա հստակ ասաց՝ բանակ ենք պահում, պիտի գումարը տամ: Նույն օրը կեսօին հանդիպեցի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կառավարության շենքում, նա ասաց՝ բանակ ենք պահում՝ պիտի տաս: Ասացի՝ հասատ չեմ տալու, որովհետև հեքիաթներ եք պատմում: Երկար խոսելուց հետո ասաց՝ լավ ինչքա՞ն կտաս, ասացի՝ ոչ մի բան, բայց կշարունակեմ օժանդակել Պաշտպանության նախարարությանը: Ասաց՝ ոչ, $5 մլն տուր, և այս հարցը լուծենք», - գրում է Ջաբրայանը՝ հավելելով, որ պատրաստակամություն է հայտնել $1,5 մլն տալ որպես նվիրատվություն: Այն ժամանակ վարչապետ Աբրահամյանը չի համաձայնվել է, ասել է, որ Ջաբրայանը գնա և «իր հարցերը լուծի Խաչատրյանի հետ», իսկ վերջում էլ նրանից $150.000 նվիրատվություն է խնդրել «Արտաշատի եկեղեցու գմբեթի կառուցման համար»: «Նույն օրը հանդիպեցի Խաչատրյանին, ով բարկացած էր, որ իրենից առաջ հանդիպել եմ նախագահի և վարչապետի հետ: Ասացի՝ գնալու եմ միջազգային դատարան մինչև վերջ և հիմնարկն էլ վաճառելու ենք, Հայաստանից դուրս գանք, չհավատաց, ասաց՝ միևնույն է՝ այդ գումարը տալու ես», - գրել է Ջաբրայանը: Ավելի վաղ, Ջաբրայանը հայտարարել է 2015 թվականին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։ 2016 թվականին կանադական Dundy Precious Metals ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |