ՀՀ-ն դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին![]() 23 հունիսի 2018 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որով կոչ է արվում անմիջապես և ամբողջովին դուրս բերել խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ռուսական ստորաբաժանումները Մերձդնեստրից: Այս մասին հայտնում է Aysor.am-ը: Բանաձևն ընդունվել է. կողմ է քվեարկել 64 երկիր: Դեմ քվեարկած 15 երկրի շարքում են եղել նաև Բելառուսը, Կուբան, Իրանը, Նիկարագուան, Սիրիան և Վենեսուելան և այլն։ 83 երկիր ձեռնպահ են եղել: Բանաձևի նախագիծը մշակվել է Մոլդովայի կողմից Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ: Դրա կողմնակիցների թվում էին ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում` Ավստրիան, Բելգիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Պորտուգալիան և այլն, նաև ԱՄՆ-ն ու Կանադան: Մերձդնեստրը ինքնահռչակ մոլդովական պետություն է: Այն սահմանակցում է Արևելյան Մոլդովային և Ուկրաինային։ ![]() ![]() Մանուկյանը հայտնել է, թե իրենք առաջիկայում մարզեր կայցելեն, իսկ մարտի 6-ին մեծ հանրահվաք կանեն Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |