Ավստրալիայի խորհրդարանն առաջին անգամ Ցեղասպանության ճանաչման քննարկումներ կանցկացնի

Ավստրալիայի խորհրդարանն առաջին անգամ Ցեղասպանության ճանաչման քննարկումներ կանցկացնի

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարան) հունիսի 25-ին առաջին անգամ կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկը: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

Ճանաչման վերաբերյալ առաջարկին սատարում են Հյուսիսային Սիդնեյը ներկայացնող պատգամավոր Թրենտ Ցիմերմանն ու Բենելոնգը ներկայացնող պատգամավոր Ջոն Ալեքսանդրը: Ըստ առաջարկի, Ավստրալիան պետք է ճանաչի նաև «այն ժամանակվա նորաստեղծ Ավստրալական ընկերակցության արտակարգ հումանիտար ջանքերն, ուղղված Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերին և այլոց, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում հույների և ասորիների աջակցությանը»:

Ցեղասպանության ճանաչման համար շարժմանը սատարում են կոալիցիոն կառավարության անդամները, ինչպես նաև Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը՝ Ավստրալիայի և ՀՀ միջև խորհրդարանական խմբի համանախագահներ Ցիմերմանի և Ջոել Ֆիտցգիբոնի գլխավորությամբ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հույս է հայտնել, որ քննարկումն արդյունավետ կանցնի և կարտացոլի Ավստրալիայի կամքը՝ «ճանաչելու Ավստրալիայի պատմության մի կարևոր դրվագ, որը տևական ժամանակ գաղտնի է պահվել օտարերկրյա բռնապետության հրահանգով»:

«Մենք հուսով ենք, որ բանավեճի մասնակիցների մեծամասնությունը կարևոր քայլ կկատարի և կճանաչի, որ Ավստրալիայում հումանիտար օգնության առաջին խոշոր միջազգային ջանքերն ուղղված են եղել ցեղասպանությունը վերապրածներին օգնելուն, որին զոհ են գնացել քրիստոնյա հայերը, հույներն ու ասորիները»,-ասել է Կայսերյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---