Գործադիրին սպասարկող մեքենաներին 2 անգամ քիչ բենզին կտան. Տարեկան $116.000 կտնտեսվի

Գործադիրին սպասարկող մեքենաներին 2 անգամ քիչ բենզին կտան. Տարեկան $116.000 կտնտեսվի

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ից ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը 2 անգամ կկրճատվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի աշախատակզմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը:

Նա ասել է, որ արդյունքում կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն դրամ կամ $116.000:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ծառայողական մեքենաների թվի կրճատմանը՝ առաջարկելով վերանայել դրանց թիվը:

 Ուշագրավ
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով