Թուրքիայի նորընտիր խորհրդարանում հայազգի 2 պատգամավոր կլինի

Թուրքիայի նորընտիր խորհրդարանում հայազգի 2 պատգամավոր կլինի

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մեջլիսի պատգամավոր է ընտրվել ազգությամբ հայ 2 թեկնածու:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրացուցակով 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Կարո Փայլանը: Դիարբեքիրի ընտրատարածքից ընտրված Փայլանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր առաջադրվել և ընտրվել Ստամբուլի ընտրատարածքից, հայտնում է Ermenihaber-ը:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) պատգամավոր է ընտրվել Մարգար Եսայանը Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից:

Թուրքիայի խորհրդարանում կա 600 պատգամավոր:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ 600 պատգամավորական աթոռ ունեցող Թուրքիայի խորհրդարանում պատկերն այսպիսին է՝ «Արդարություն և զարգացում կուսակցություն» (իշխանական), AKP-ԱԶԿ - 42.49 տոկոս կամ 293 պատգամավոր, «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ընդդիմադիր), CHP-ԺՀԿ - 22.67 տոկոս կամ 146 պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (քրդամետ), HDP-ԺԴԿ - 11.62 տոկոս կամ 67 պատգամավոր, «Ազգայնական շարժում կուսակցություն» (Գորշ գայլեր), MHP-ԱՇԿ - 11.13 տոկոս կամ 50 պատգամավոր, «Լավ կուսակցություն» İP-ԼԿ - 10.01 տոկոս կամ 44 պատգամավոր (ընդդիմադիր):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---