Պետդումայի նախագահ. Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել ԼՂ հարցում25 հունիսի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին...Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների սրացմանը, ով չի ցանկանում լսել, որ ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել, անշուշտ, լարվածության ճանապարհով են գնում: Մենք պետք է ամեն ինչ անենք կանխելու համար այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Վոլոդինը: ՌԴ Պետդումայի պատվիրակությունը խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ Ադրբեջան է ժամանել հունիսի 24-ին: Սա Պետդումայի խոսնակի առաջին այցն է Ադրբեջան: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |