Միրզոյան. Թույլ չենք տա ընտրակաշառքով քարոզչություն անել և անունը դնել բարեգործություն25 հունիսի 2018 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին, հայտարարել է, որ գործող իշխանությունները թույլ չեն տալու ընտրակաշառքով քարոզչություն անել և «անունը բարեգործություն դնել»: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Առաջին փոխվարչապետն ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մեկ տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետ չի նշել: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին՝ Միրզոյանն ասել է, որ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին «մաքուր համամասնական ընտրակարգ կամ խառը ընտրական համակարգ»: «Այսինքն՝ երբ մի համամասնական ցուցակ կա, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որևէ որոշում չկա»,- ասել է փոխվարչապետը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Գործընթացին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև խորհրդարանական 4 ուժը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ձևավորելով աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |