Փաշինյան. Վերջին տարիների համար հրադադարի խախտումն աննխադեպ ցածր է

Փաշինյան. Վերջին տարիների համար  հրադադարի խախտումն աննխադեպ ցածր է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձել է առաջնագծի իրավիճակին: Նա ասել է, որ վերջին տարիների համեմատ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աննխադեպ ցածր մակարդակ է գրանցվել:

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ըստ վիճակագրական տվյալների, առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը աննախադեպ ցածր են եղել, ընդհուպ մինչև 2000-ականների սկզբի մակարդակի», - ասել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ առաջնագծում ադրբեջանկան զորքերի կուտակումներ կան, որոնք «երբեմն ավելանում են, երբեմն նվազում են»:

«Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություն է առաջացել: Վարչապետ ընտրվելուց հետո ԶՈւ-ին առաջին հրանահանգս եղել է զգոնությունը ոչ մի վայրկյան չկորցնելը: Ես չեմ կարող ասել, սակայն, որ ունենք աննախադեպ իրավիճակ, սա մեզ համար սովորական և ծանոթ իրավիճակ է երկար տարիներ», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ Փաշինյանն ասել է, թե ՀՀ-ն պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նման զարգացումների:

Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի ռազմական տեխնիկայի կուտակումներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---