Ադրբեջանը պաշտոնապես ցուցադրել է իսրայելական Heron ԱԹՍ-ները![]() 26 հունիսի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բաքվում կայացած ադրբեջանական ԶՈւ 100-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք: Israel Aerospace Industries ընկերության արտադրած ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: 2016 թվականի «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն, Ադրբեջանը Իսրայելից գնել է Heron-1 տիպի 16 սարք $300 մլն-ով, այս տվյալները ոչ պաշտոնապես հաստատվել են նախկինում, սակայն սարքը պաշտոնապես ցուցադրվել է առաջին անգամ: 2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: ![]() ![]() Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |