ԱԺ փոխնախագահ. ԱՄՆ կոնգրեսականը կուսումնասիրի՝ ինչպես են իրենց արտադրության ուղղաթիռները հասել Բաքու

ԱԺ փոխնախագահ. ԱՄՆ կոնգրեսականը կուսումնասիրի՝ ինչպես են իրենց արտադրության ուղղաթիռները հասել Բաքու

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Թալսի Գեբարդը հավաստիացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, որ մանրամասն կուսումնասիրի, թե ինչպես են ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռները հայտնվել ադրբեջանական բանակի տրամադրության տակ, կզբաղվի այդ հարցով և կտեղեկացնի արդյունքների մասին: Այդ մասին Արփինե Հովհաննիսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով նաև, որ հունիսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել կոնգրեսական Գեբարդի հետ, որը նախկինում զինվորական է եղել։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակ էր հղել ԱՄՆ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են՝ իր մտահոգությունը հայտնելով Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ:

«Հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում՝ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան Բել-412 երկու ուղղաթիռ:Առայժմ չի պարզվել, թե որ երկրից է Բաքուն ձեռքբերել ուղղաթիռները:Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն, քանի որ907-րդ բանաձևովարգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---