Մակեդոնիայի նախագահը չի ստորագրել երկրի անվանափոխության համաձայնագիրը

Մակեդոնիայի նախագահը չի ստորագրել երկրի անվանափոխության համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գերգե Իվանովը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը:

Նախագահը հայտարարել է, թե «տվյալ համաձայնագիրը ստորագրելու լիազորություններ չունի»,-գրում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ Իվանովը կոչ էր արել երկրի խորհրդարանին իր դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել երկրի պետական անվանման դիրքորոշման վերաբերյալ: Նախագահն այդպես էր արձագանքել Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հայտարարությանը մակեդոնական «Կանալ 5» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Վերջինս մասնավորապես ասել էր, որ եթե նախագահն ագելափակում է Հունաստանի հետ համաձայնագիրը, խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նրա իմփիչմենթը սկսելու հարցոը:

Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ:

Հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի ԱԳ նախարարներ Նիկոս Կոտզիասն ու Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն նախկին հարավսլավական հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---