Մայիսին ՀՀ-ում 13,3%-ով աճել է արդյունաբերությունը

Մայիսին ՀՀ-ում 13,3%-ով աճել է արդյունաբերությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականի մայիսին ապրիլի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,3%-ով:

Մայիսին աճել է նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ մոտ 42%-ով, շինարարության ծավալը՝ 2,4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12,1%-ով:

Մեկ ամսում աննշան՝ 0,1%-ով, աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը:

Հաշվետու ժամանակահատվածում 5%-ով նվազել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալներն աճել են մոտ 12%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---