Ոչ վավեր անձնագրով քաղաքացիները հնարավոր է չմասնակցեն ընտրություններին26 հունիսի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Անձնագրի վավերականության ժամկետը չերկարաձգած քաղաքացիները կարող է դուրս մնալ ընտրական ցուցակներից՝ զրկվելով ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողի քարտուղար,«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական-հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, ներկայում 198.000 քաղաքացի վավերականության ժամկետը լրացած անձնագիր ունի. նրանց մեծ մասը Հայաստանում չի բնակվում: «Եթե այս առաջարկն ընդունվի, ապա ընտրացուցակներչը բավականին կմաքրվեն, և մարդիկ, որոնք չեն մասնակցում ընտրություններին, դուրս կգան ընտրացուցակներից», - ասել է Իոաննիսյանը: Քննարկվում է նաև քվեարկության ընթացքում գրչի կիրառությունը հանելու հարցը. ընտրողն առանց որևէ նշումի պետք է ծրարի մեջ դնի իր նախընտրած քաղաքական ուժի թերթիկը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Քննարկումներին միանալու ցանկություն են հայտնել նաև ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը, որոնք ձևավորել են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |