ՀՀ նախագահը Փարիզում հանդիպել է ֆրանսիական մոտ 20 խոշոր ձեռնարկության ղեկավարների հետ

ՀՀ նախագահը Փարիզում հանդիպել է ֆրանսիական մոտ 20 խոշոր ձեռնարկության ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական 20-ից ավելի խոշոր ձեռնարկությունների, այդ թվում՝ Dassault systemes-ի, Channel-ի, Crédit Agricole բանկի, Aéroport de Paris-ի, Lactalis group-ի, CNIM-ի, Egis-Group-ի, Surys-ի, և այլ ընկերությունների ղեկավարների հետ:

Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար միջավայր ձևավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո:

Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով և հնարավորությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է 2018-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն և ակտիվ մասնակցությունը:

Մինչ այդ աշխատանքային այցով լինելով Միացյալ Թագավորությունում, նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել: Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից ՀՀ նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները:

Հանրապետության նախագահն ընդունել է Լոնդոնի Գիտության աշխարհահռչակ թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդին: Քննարկվել են Հայաստանում «Ապագայի թանգարան» համատեղ նախաձեռնության իրականացմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---