Ադրբեջանի փոխարտգործնախարարը Երևան կժամանի

Ադրբեջանի փոխարտգործնախարարը Երևան կժամանի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը հունիսի 27-ին Երևանում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, այս մասին հասյտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների պատասխանատու Օմար Քյուչուքը:

2017-ին Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, նախագահությունը:

Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---