Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է27 հունիսի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է: Նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել: Լուսանկարն արված է հայաստանյան բնության գրկում: «24 ժամ է Հայաստանում եմ: Հետևեք»,-ասվում է գրառման մեջ: Օհանյանը նաև հասցրել է շուկա այցելել ու հայկական ծիրան համտեսել՝ նշելով, որ «ծիրանն աներևակայելի համեղ է»: Իսկ թթուների մասին գրել է. «Մենք լավ թթու ենք դնում: Հայրս նախկինում հաճախ էր թթու դնում ձմռան համար: Կարծում եմ, ես էլ պետք է սկսեմ, ժամանակի հարց է»,-գրել է նա: Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իրեն պատվավոր հայուհի էր անվանել և խոստացել Հայաստան այցելել: «Ամուսինս հայ է, վերջերս շատ բան եմ իմանում հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, որ նրանք այդքան հպարտ են: Ես մտադիր եմ այցելել Հայաստան, չգիտեմ այս տարի թե հաջորդ, դա ուրախ է լինելու»,-նշել էր թենիսիստուհին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |