ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվել են27 հունիսի 2018 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվել են: Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լյուքսեմբուրգում: Բացի այդ, դադարեցվում է Անկարայի և Բրյուսելի մաքսային միության ամրապնդմանն ուղղված աշխատանքը, գրում է Deutsche Welle-ն: Հայտարարությունն արվել է Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրություններում հաղթելուց 2 օր անց: Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 52,5 տոկոսը: Նրա մերձավոր մրցակից ընդդիմադիր Մուհարեմ Ինջեն ստացել է քվեների 31,5 տոկոսը: Արևմուտքը քննադատեց Թուրքիայում օրենքի գերակայությունից նահանջը, մարդու իրավունքների և ազատ կարծիք հայտնելու հետ կապված իրավիճակը, լրագրողների, իրավապաշտպանների ու գիտնականների հալածանքները: Չնայած Անկարայի հասցեին հնչած խիստ քննադատությանը և Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես խզելու մասին Ավստրիայի պահանջին, ԵՄ-ն չգնաց դրան: Ամփոփիչ եզրակացության մեջ տեղ գտավ միայն ձևակերպումը, որի համաձայն առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, եթե Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը փոխվի: Փաստաթղթում նշվում է, որ բանակցությունները փակուղի են մտել: Անկարան դեռ կպահպանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը, մասնավորապես ԵՄ հետ փախստականների վերաբերյալ կնքած գործարքի պատճառով: Ըստ պայմանավորվածության, ԵՄ-ն արդեն 3 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային խոստացած 6 մլրդ-ից: Սակայն 26 համաձայնեցված նախագծերից իրականացվել է կեսից պակասը, իսկ շատերը դեռ չեն էլ սկսվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |