Նախարար. Դեմոյանը տևական ժամանակ է՝ ոչ պաշտոն ունի ինստիտուտում, ոչ սենյակ, գրությամբ դիմելու եմ ոստիկանապետին27 հունիսի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ ինստիտուտում «իր աշխատասենյակ ներխուժելու» մեղադրանքներին, ասել է, որ Դեմոյանը տևական ժամանակ է՝ ոչ պաշտոն և ոչ էլ առանձնասենյակ չունի այնտեղ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա նշել է, որ ԿԳՆ-ն թանգարան-ինստիտուտի հիմնադիրն է, և փոխնախարարի հետ գնացել են հանդիպելու ինստիտուտի ղեկավարության և անձնակազմի հետ՝ հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակի մասին տարբեր հրապարակումները: «Մենք գնացել ենք այնտեղ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ՝ Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ անելու համար: Նա այնտեղ սենյակ չունի, քանի որ տևական ժամանակ է՝ պաշտոն չունի: 2017 թվականին լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, նա մեկնալ է ՀՀ-ից, հետո իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Այնուհետև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ, այստեղ նշանակվել է այլ պաշտոնակատար», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Դեմոյանը վերադառնալուց հետո պարտադրել է տնօրենի պաշտոնակատարին հրաժարականի դիմում գրել, և «եկել-բազմել է տնօրենի աշխատասենյակում»: Նախարարը պատմել է, որ ԿԳՆ-ն զգուշացրել է Դեմոյանին՝ հակաօրինակ գործողություններ չանել՝ չներխուժել տնօրենի աշխատասենյակ, չշահագործել ինստիտուտի մեքենան: «Ասել ենք, որ նման գործելաոճը հակաօրինակ է, և շարունակելու դեպքում, կդիմենք ոստիկանություն: Խոսել ենք նաև անձնակազմի ներկայացուցիչների հետ, նրանք մատնանշել են թանգարանում ֆինանասկան փոխանցումների հետ է կապված խնդիրներ», - ասել է նախարարը՝ հայտարարելով, որ պատրաստվում է գրությամբ դիմել ՀՀ ոստիկանապետին՝ որպեսզի «կարգի հրավիրի այդ ինքնակոչին»: Դիտարկմանը, թե Դեմոյանը գիտխորհրդի ղեկավարն է, Հարությունյանն ասել է, որ ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի է վերածվել, և սա վերանշանակումների անհրաժեշտություն է առաջացրել, իսկ Դեմոյանը «չի նշանակվել»: Նա հավելեց նաև, որ առաջիկայում կառավարության նիստում թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն կնշանակվի: Ավելի ուշ, Դեմոյանը Հարությունյանին հարցրել է, թե պատրա՞ստ է արդյոք վերջինս մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, «այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար»: Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նախկին պաշտոնակատար Հայկ Դեմոյանը մեղադրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին թանգարանում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |