Վարչապետը հանդիպել է Ալեքսիս Օհանյանին

Վարչապետը հանդիպել է Ալեքսիս Օհանյանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց՝ երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ», - գրել է վարչապետը:

Ավելի վաղ, Ալեքսիս Օհանյանը Հայաստան էր ժամանել: Նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները