Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին անօրինական զենք վաճառելու27 հունիսի 2018 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Պրահայում՝ «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կողմից Ադրբեջանին անօրինական զենքի վաճառքի դեմ: Այս մասին հայտնում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը: Բողոքի ակցիայի մասնակիցներն առավոտյան եղել են «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա շարունակել ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության առջև։ Ավելի վաղ, ընկերությունը 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր էր վաճառվել Ադրբեջանին: Այս գործարքը խախտում է Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության վաճառքի ԵՄ սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով: DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |