Որքան գույք ու գումար է գտնվել Վաչագան Ղազարյանի մոտ28 հունիսի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000: Իրավապահ մարմինների կողմից հրապարակված տեղեկությունների համադրմամբ, ստացվում է, որ այս պահի դրությամբ հայտնաբերված՝ Ղազարյանների ընտանիքի ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարագրերում նշվածի թվերին։ Այսպիսով, իրավապահների կողմից հայտնաբերվել է՝ ավելի քան $1 մլն՝ Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում, 35 մլն դրամ, $1,1 մլն, 230.500 եվրո` Ղազարյանի ու իր տիկնոջ բնակարանում, $2000` ավտոտնակում, $120.000 և 436 մլն դրամ (մոտ $905.000 )՝ Ղազարյանի պայուսակում՝ կանխիկացված «Յունիբանկի» հաշիվներից, $50.000՝ ավտոմեքենայում, 860 մլն դրամ՝ Ղազարյանի հաշվին «Արդշինբանկում», 690 մլն դրամ՝ Ղազարյանի տիկնոջ հաշվին «Արդշինբանկում», 460 մլն դրամի գույք, 615 մլն դրամի գույք, 218․000 եվրոյի գույք, $500 և 213.000 դրամ ամենօրյա ծախսերի համար՝ դրամապանակում։ Նշված գույքի ու դրամական միջոցների հանրագումարը կազմում է $9.239.693: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |