Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում

PanARMENIAN.Net - ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի ակտուալ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Հելսինկին հարմար վայր է երկու կողմերի համար: Նա հավելել էր, որ ակնկալվում է, որ հանդիպումը կտևի 6 ժամ՝ կլինի արարողակարգային մաս, նախագահների առանձնազրույց և համատեղ մամուլի ասուլիս: Ուշակովը նշել է, որ հանդիպման ավարտին կարող է համատեղ հայտարարություն արվել՝ ուրվագծելով կողմերի հետագա քայլերը երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, համատեղ գործողությունները միջազգային ասպարեզում և միջազգային կայունության ու անվտանգության առումով:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե հնարավոր բանակցությունները Պուտինի հետ կարևոր են, ըստ նրա, Մոսկվան կարող է նպաստել Փհենյանի հանդեպ ճնշման սաստկացմանը:Վերջին անգամ նախագահները հանդիպել են հուլիսին Գերմանիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---