Instagram-ում խմբային տեսաչաթի հնարավորություն է հայտնվել28 հունիսի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարչական Instagram ծառայության թիմը նոր հնարավորություն է ընձեռում՝ խմբային տեսաչաթեր: Գործառույթն արդեն սկսել է տարածվել օգտատերերի շրջանում միջազգային մասշտաբով: Տեսաչաթը կարելի է գործարկել անմիջական շփման Direct բաժնից՝ սեղմելով վերին աջ անկյունում պատկերված տեսախցիկի վրա: Դա տարածվում է նաև խմբերի վրա: Չաթն ինքնաբերաբար կարգաբերվում է, երբ նոր զրուցակիցներ են միանում: Ընդհանուր առմամբ կարող է 5 մասնակից լինել: Տեսապատուհանը կարելի է նվազեցնել և շարունակել տեսնել հիմնական լրահոսը, գրում է Ferra.ru-ն: Instagram-ը նաև թարմացրել է Explore ներդիրը՝ օգտատերի հետաքրքրություններին համահունչ լուսանկարների և տեսանյութերի խորհուրդներով: Այժմ այնտեղ հայտնվել են թեմատիկ բաժիններ, այդ թվում՝ սպորտ, ֆիլմեր, արվեստ, ինչպես նաև խորհուրդներ օգտատերի վերջին շրջանի վարքագծի հիման վրա: Անհետաքրքիր ալիքները կարելի է փակել: Բացի այդ, նոր հնարավորություններ են ստացել տեսախցիկները: Instagram հավելվածն iOS-ի և Android-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |