«Սասնա ծռերի» ևս 2 անդամ ազատ է արձակվել28 հունիսի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կալանքից ազատ է արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։ Դատարանը փոխել է Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500.000 դրամի չափով, հայտնում է «Ա1+»-ը։ Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։ «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։ «Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |