ՄԱԿ. Քաղաքական գործընթացը Դարֆուրում փակուղի է մտել

PanARMENIAN.Net - Դարֆուրին նվիրված Անվտանգության Խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը հայտարարել է թե գավառում շարունակվում են զինված ընդհարումները եւ բռնությունները, որոնք անասելի տառապանքներ են բերում քաղաքացիական բնակչությանը: Ընդ որում հակամարտության կողմերը պատրաստ չեն կարգավորել իրենց տարաձայնությունները բանակցությունների միջոցով, իսկ խաղաղապահ առաքելությունը անհրաժեշտ ռեսուրսներ չունի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Նա նշել է, որ հակամարտության սկզբից ի վեր հինգ տարի է անցել: Արդեն 4 տարի է, ինչ Դարֆուրի հարցը քննարկվում է ԱԽ-ում, սակայն վիճակը չի փոխվել, եւ նույնիսկ ավելի է վատթարացել:



Հոլմսը ասել է, որ այս կամ այն կերպ համակամարտության մեջ ներգրավվել են այդ գավառի 4,27 մլն բնակիչներ: Ընդանենը նրանք 6 մլն են: 2,45 մլն մարդ նեքին տեղահանվածներ են, իսկ 260 հազարը փախել է հարեւան երկրներ: Արդեն 2008թ. իրենց տները թողել են եւս 100 հազար հոգի: Լայնածավալ հումանիտար օգնության պահանջն աճում է: 5 տարվա ընթացքում զոհերի թիվը հասել է 300 հազարի:



Ելույթ ունենալով Խորհրդի նիստում, Դարֆուրի գծով Աֆրիկյան միություն-ՄԱԿ-ի համատեղ ներկայացուցիչ Ռոդոլֆ Ադադան հայտարարել է, որ Աֆրիկյան միություն-ՄԱԿ-ի համատեղ գործողությունը Դարֆուրում կոմպլեկտավորված է միայն 40 տոկոսով` զինծառայողների, ուղղաթիռների եւ ռազմական ինժեներների պակաս է զգացվում: Ենթակառուցվածքները, որ օգտագործում էին աֆրիկացի խաղաղապահները, կապիտալ վերազինման կարիք ունեն: Ադադան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ անդամներին կրկնպատկել ջանքերն ուղղված Դարֆուրում իրականացվող գործողության աջակցությանը եւ օգնել հաղթահարել դժվարությունները, կապված տեխնիկական զինման եւ քաղաքական խոչընդոտների հետ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



Հակամարտությունը Սուդանի կառավարության եւ Դարֆուրի գավառի ոչ մահմեդական բնակչության միջեւ սկսվել է 2003 թվականին: Դարֆուրի խաղաղ բնակիչների սպանությունները որակվում են որպես ցեղասպանություն, որին դեմ են հանդես եկել բազում միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---