ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները կգործեն ևս կես տարի![]() 29 հունիսի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել ևս 6 ամսով: Կողմերը նման որոշում են կայացրել Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի մասին կարճ քննարկումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՄ կառույցներում իր աղբյուրի վրա հղումով: Ռուսաստանն արձագանքել է ԵՄ այդ որոշմանը: Սենատոր Կոնստանտին Կոսաչովն ասել է, որ Եվրամիությունում չկա միասնական կարծիք հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ: ՌԴ և Եվրոպայի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում իրավիճակի և Ղրիմի հարցով: Մոսկվան հայտարարում է, որ հակամարտության կողմ չէ Ուկրաինայում և ոչ էլ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ: Սակայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այնուամենայնիվ հակառուսական պատժամիջոցներ սահմանեցին, իսկ Մոսկվան գնաց պատասխան քայլերի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |