Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ՅՈՒՆԷՍԿՕ-ին դատապարտել մշակութային ահաբեկչությունը հայկական հուշարձանների հանդեպ

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջեւ 2008-2009թթ. համար համագործակցության ազգային ծրագրավորման փաստաթղթի շրջանակներում նախատեսված կրթության, մշակույթի եւ տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտներում կոնկրետ գործողությունների հետ կապված հարցեր:



Է. Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության գործում ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջնորդությունն ու աջակցությունն ապահովելու անհրաժեշտության վրա` մասնավորապես խորը մտահոգություն հայտնելով Նախիջեւանում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի կապակցությամբ եւ կրկին անգամ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ջուղայի հայկական հուշարձանների դեմ մշակութային ահաբեկչությունը դատապարտելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---