Վրաստանում Սաակաշվիլիին հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման են դատապարտել29 հունիսի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Նա մեղավոր է ճանաչվել նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Վալերի Գելաշվիլիի վրա հարձակումը կատարվել է 2005-ին: Նախկին պատգամավորին Թբիլիսիի կենտրոնում կանգնեցրել են ՆԳՆ աշխատակիցները, դուրս քաշել նրան ավտոմեքենայից և դաժան ծեծի ենթարկել: Գելաշվիլին ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: Այդ միջադեպի վերաբերյալ քրգործ նորից հորուցվեց 2013-ին, իշխանափոխությունից հետո: Գելաշվիլին բազմիցս էր հայտարարել, որ հարձակումն անձամբ Սաակաշվիլին էր կազմակերպել: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն մեղադրանքի առանցքային վկաներից էր: Նա ասել է, որ անձամբ է լսել Սաակաշվիլիից Գելաշվիլիի հետ հաշվեհարդար տեսնելու պլանների մասին: Ավելի վաղ Վրաստանի դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով 3 տարվա ազատազրկման էր դատապարտել բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանությանը մեղսակցության գործով: Վրաստանի նախկին նախագահը նաև որպես մեղադրյալ է անցնում պետական միջոցներն անձնական կարիքների համար ծախսելու գործով և Սաակաշվիլիին քննադատող «Իմեդի» հեռուստաընկերության հափշտակման գործով: 2018-ի փետրվարին Սաակաշվիլին Նիդերլանդներում բնակության իրավունք է ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |