Դարեն Արոնոֆսկին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր

Դարեն Արոնոֆսկին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դարեն Արոնոֆսկին: Այդ մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Փառատոնի շրջանակներում հնարավորություն կընձեռվի ոչ միայն հանդիպել հայտնի ռեժիսորին, այլ նաև դիտել վերջինիս ֆիլմերից երեքը` «Ակունքը», «Սև կարապը» և «Մայրը»:

Փառատոնի շրջանակում Հայաստանի կժամանեն նաև իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզին, ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը, ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլը։

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կանցնի հուլիսի 8-15-ը:

Դարրեն Արոնոֆսկին հայտնի ամերիկացի ռեժիսոր է, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ Նա արժանացել է մի շարք մրցանակների իր գլխավոր Supermarket Sweep ֆիլմից հետո, որից հետո հետագայում դարձավ National Student Academy Award-ի ֆինալիստ։ Արոնոֆսկին ստացել է ճանաչում իր սյուրռեալիստական մտքերի և մտահոգիչ Ֆիլմերի շնորհիվ։ Նրա ֆիլմերը հաճախ տարաձայնությունների պատճառ են դառնում և հայտնի են իրենց բռնության կիրառման մեջ և մութ թեմաներով։ Արոնոֆսկին «Ռեքվիեմ երազանքի համար», «Ակունքը», «Ռեստլերը», «Սև կարապ», «Նոյ» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակն է։ Արոնոֆսկին «Ռեսթլեր» ֆիլմի համար ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե առյուծը։

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը