Հայաստանը մտադիր է ընդլայնել իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Շնորհավորելով ՀՀ ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, ՖՄԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության վիճակից, դրա մեջ բարձր գնահատելով Է. Նալբանդյանի ներդրումը, որպես Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ: Է. Նալբանդյանը, նշելով այն առաջընթացը, որ ֆրանկոֆոնիայի ուղղությամբ վերջին տարիներին գրանցվել է Հայաստանում, ներկայացրեց Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու Հայաստանի ներառնվածությունը կազմակերպության մեջ: Այդ կապակցությամբ զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության հետագա ուղիների եւ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսված Ֆրանկոֆոնիայի Քվեբեկի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---