1125 անբավարար՝ միասնական քննությունների հիմնական փուլում29 հունիսի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Միասնական քնությունների հիմնական փուլն ավարտվել է, բոլոր առարկաներից անբավարարների քանակը 1125 է: Այդ մասին հայտարարել է Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը, հայտնում է Panorama.am-ը: «Բոլոր 7 առարկաներից միասին անբավարար գնահատականների քանակը կազմում է 1125։ Այս թվի մեջ մեջ կան դիմորդներ, որոնք մեկից ավելի առարկայից են անբավարար ստացել»,- հայտնել է նա։ Ինչ վերաբերում է վերջին երեք քննություններին՝ Պարսամյանը տեղեկացրել է. «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 221 դիմորդ, միջին միավորը կազմել է 9,82, անբավարար է ստացել 62 դիմորդ, 20 միավոր չի եղել, իսկ 19 հավաքել է երկու դիմորդ։ 652 դիմորդ մասնակցել է «Հայոց պատմության» քննությանը, միջին միավորը եղել է 12,64, անբավարար է ստացել 103, իսկ 19-20 միավոր հավաքել 80 դիմորդ։ «Քիմիա»-ից քննություն է հանձել 476 դիմորդ, միջին միավորը կրկին 12-ի միջակայքում է եղել, անբավարար 96 հոգի ստացել, 19-20 միավոր՝ 104»։ Անդրադառնալով բողոքների ընդունմանը՝ ԳԹԿ ներկայացուցիչն ասել է, որ դրանք հիմնականում խնդրանքի բնույթ ունեն։«Ասում են՝ օրինակ քննության ժամանակ առողջական խնդիրներ են, գլուխ է ցավացել, նախկինում էլ եղել են նման բողոքներ, բայց սովորաբար ընթաց չի տրվում, մերժվում են։ Նման դեպքերում մասնակիցը հենց ներսում պետք է հայտարարեր, որ վատ է զգում կամ ինչ-որ խնդիր ունի»,- հավելեց նա։ Լրացուցիչ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունով։ Այնուհետև քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը՝ առարկաների հետևյալ հաջողդականությամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն»։ Հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվը 4626 է եղել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |